Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթերով և հիմք ընդունելով Հայաստանի Համայնքների Միության գլխավոր քարտուղար Էմին Երիցյանի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԵՆ-1510/1335 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդ ծրագրի «Նվիրատվություներ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածից Հայաստանի Համայնքների Միություն հասարակական կազմակերպությանը տրամադրել 919 800 (ինը հարյուր տասնինը հազար ութ հարյուր) դրամ՝ հիմք ընդունելով Հայաստանի Համայնքների Միության կողմից սահմանած դրույքաչափը և Հայաստանի Հանրապետության Ախուրյան համայնքի պաշտոնապես գրանցված բնակչության թիվը։ |