Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի «ա» ենթակետի, 35-րդ կետի «գ» ենթակետի, 35.1-րդ և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան գյուղի բնակիչ Գագիկ Սամվելի Պողոսյանի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 20,9 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության անասնաշենքը և պարիսպը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-077-0029-0030 կադաստրային ծածկագրով 0,012335 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 20,9 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության անասնաշենքը և պարիսպը՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի արժեքը 20000 դրամի և շինությունների տարածագնահատման գոտիականության 0,0874 գործակցի արտադրյալի չափով, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-077-0029-0030 կադաստրային ծածկագրով, 0,012335 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Մայիսյան, 1-ին փողոց, 7/7 անասնաշենք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 08082025-08-0048), ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով,  100058 (մեկ հարյուր հազար հիսունութ) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 36533 (երեսունվեց հազար հինգ հարյուր երեսուներեք) դրամը շինությունների արժեքն է, իսկ 63525 (վաթսուներեք հազար հինգ հարյուր քսանհինգ) դրամը՝ հողամասի, օտարել ինքնակամ կառույցներն իրականացրած անձ՝ քաղաքացի Գագիկ Սամվելի Պողոսյանին (ծնված 1967 թվականի դեկտեմբերի 26-ին):  
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝  
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:  
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:  
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գագիկ Սամվելի Պողոսյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:  |