Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 նոյեմբերի 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՅԱՆԴՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Քաղաքացի Գևորգ Մերուժանի Տիգրանյանը (ծնված 27/09/1956 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող 08-023-0021-0003 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,237 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված խանութը և պարիսպն օրինական ճանաչելու խնդրանքով:

   Սեփականության իրավունքով Գևորգ Մերուժանի Տիգրանյանին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր գյուղի 12-րդ փողոց, 1 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 92,44 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը և 0,66 քառակուսի մետր մակերեսով պարիսպը կառուցվել են 2016 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 202343LCBZ ծածկագրով:

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ կետերի, 13-րդ կետի բ) ենթակետի, 15-րդ կետի ա) ենթակետի և 16-րդ կետի ա) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Բայանդուր գյուղի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ցանկի 6-րդ կետի դասակարգումներն ու Գևորգ Մերուժանի Տիգրանյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր գյուղի 12-րդ փողոց, 1 հասցեի հողամասի վրա գտնվող, 2016 թվականին ինքնակամ կառուցված 92,44 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը և 0,66 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված խանութի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 20000 Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ պարսպի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար՝ 6000 Հայաստանի Հանրապետության դրամ և կիրառել 0,0743 գործակիցը:

3.Հասարակական նշանակության շենքի օրինականացման համար հաշվարկված վճարը կազմում է 137366 Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ օժանդակ շինությանը (պարիսպ) ՝ 295 Հայաստանի Հանրապետության դրամ։ Ընդամենը օրինականացման վճարը կազմում է 137661 (մեկ հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ։

4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր գյուղի 12-րդ փողոց, 1 հասցեի 08-023-0021-0003 կադաստրային ծածկագրով 0,237 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման:

5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Մերուժանի Տիգրանյանին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6c0ae015-db99-4004-97c6-709f925fdc78



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner