Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող 08-108-0083-0035 և 08-108-0083-0038 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում նոր առաջացող 0,054454 հեկտար մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը փոխելու եվ հասցե տրամադրելու մասին» թիվ 1204-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «0,054454» թվերը փոխարինել «0,05369» թվերով: