Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի գրությունը՝ դրամական աջակություն տրամադրելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի պահուստային միջոցներ «Այլ նպաստներ բյուջեից» ծրագրի 4729 հոդվածից «Եղեգան փող» պաշտոնաթերթի տպագրության համար Հայաստանի գրողների միության Շիրակի մասնաճյուղին տրամադրել 50000/հիսուն հազար/ դրամ: |