Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի, <<Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով <<Գյումրու Ն․ Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա>> փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 16-ին տրված՝ սերիա WW N 001439 անաշխատունակության թերթիկը հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար /ծածկագիր՝ 2․3-9/ Սեդա Ավետիքի Մարգարյանին 2025 թվականի ապրիլի 16-ից մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար նշանակել ժամանակավոր անաշխատունակության նպաստ։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկումն ու վճարումը։