Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Պտական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի գլխավոր փողոց 4-րդ փակուղի 44/3 հասցեի մանկապարտեզի՝ 313.5 քառակուսի մետր ներքին մակերեսով շենքը, զբաղեցված 0,46687 հեկտար մակերեսով հողամասը (գույքի նկատմանբ սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 02092024-08-0053, տրված 2022 թվականի նոյեմբերի 07-ին) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Շիրակի Նռանե- մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |