Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի ռեգիստրի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ Մ-27122022-08-0002 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող տասնչորս կտոր հողամասերն աճուրդ վաճառքի միջոցով օտարելու, օտարման մեկնարկային գները և պայմանները հաստատելու մասին» թիվ 128-Ա որոշման հավելվածից հանել 1-ին տողը։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող տասներեք կտոր հողամասերն աճուրդ վաճառքի միջոցով օտարելու, օտարման մեկնարկային գները և պայմանները հաստատելու մասին» թիվ 155-Ա որոշման հավելվածից հանել 10-րդ տողը։
3․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող երեք կտոր հողամասերն աճուրդ վաճառքի միջոցով օտարելու օտարման մեկնարկային գները և պայմանները հաստատելու մասին» թիվ 180-Ա որոշման հավելվածից հանել 2-րդ տողը։ |