Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 186-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԽՈՒՐՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՋՐԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԲԱՆԱՎԱՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 1/4 ՇԵՆՔԻ ԹԻՎ 23 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼ ԳՈՒՐԳԵՆ ՌԱԶՄԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  594-596-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Գուրգեն Ռազմիկի Պետրոսյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, շենք 1/4 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122017-08-0039, տրված 2017 թվականի դեկտեմբերի 26-ին) թիվ 23 բնակարանը` 50,97 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրել Գուրգեն Ռազմիկի Պետրոսյանի ընտանիքի յոթ անդամներին։

2․ Որոշման 1-ին կետում նշված բնակարանի նկատմամբ համասեփականատերեր ճանաչել՝

1)Պետրոսյան Գուրգեն Ռազմիկի, ծնված՝ 29․11․1961թ․

2) Պետրոսյան Մարիամ Վոլոդյայի, ծնված՝ 18․06․1963թ․

3) Պետրոսյան Արտեմ Գուրգենի, ծնված՝ 09․08․1983թ․

4) Պետրոսյան Արմեն Գուրգենի, ծնված՝ 29․03․1987թ․

5)Պետրոսյան Աուրելիա Կոնստանտինի, ծնված՝ 08․08․1968թ․

 6) Պետրոսյան Արթուր Գագիկի, ծնված՝ 15․03․1990թ․

 7) Պետրոսյան Անի Գագիկի, ծնված՝12․07․1991թ․

 3.Ախուրյան համայնքի ղեկավար՝ Ա․ Իգիթյանին

  Նվիրատուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, այն ենթարկել նոտարական վավերացման և ապահովել անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիներիս միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner