Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21062024-08-0053 վկայականում հողամասի մակերեսի չափի և կադաստրային ծածկագրի փոփոխությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 20-ի «քաղաքացի Հայկ Մխիթարի Իգիթյանին համասեփականության իրավունքով պատկանող 08-007-0049-0124 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ընդլայնման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 133-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)վերնագրում «08-007-0049-0124» թվերը փոխարինել «08-007-0049-0129» թվերով,
2)1-ին կետում «477,4» թիվը փոխարինել «405,4» թվով: |