Այսօր: Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 271-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով որակավորման վկայական ունեցող անձի կողմից 2025 թվականի նոյեմբերի 5-ին կազմված հողամասի հատակագիծը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-004-0035-0020 և 08-004-0035-0021 կադաստրային ծածկագրերով հողամասերի վրա քաղաքացի Նաիրա Տիգրանի Մոսոյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախաբանում և 1-ին կետում «0,013675» թվերը փոխարինել «0,014971» թվերով,

2) 1-ին կետի տեքստից «372106» և «473542» թվերը հանել,

3) 1-ին կետում  «1012620 (մեկ միլիոն, տասներկու հազար վեց հարյուր քսան)» թվերը և բառերը փոխարինել «1028444 (մեկ միլիոն, քսանութ հազար չորս հարյուր քառասունչորս)» թվերով և բառերով, «166972 (մեկ հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր յոթանասուներկու)» թվերը և բառերը փոխարինել «182796 (մեկ հարյուր ութսուներկու հազար, յոթ հարյուր իննսունվեց)» թվերով և բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Նաիրա Տիգրանի Մոսոյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  Ամսաթիվ14/11/2025 12:20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner