Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով հանգամանքը․ որ Լևոն Միհրանի Հայրապետյանը 2024 թվականի նոյեմբերի 4-ին մահացել է (մահվան մասին պետական վկայական N ԲԱ924496), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի Լեն-Գէս թաղամաս 1-ին շենքի թիվ 8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանը Գագիկ Լևոնի Հայրապետյանի ընտանիքի երկու անդամներին նվիրատվություն կատարելու մասին» թիվ 211-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Վերնագրում «Հայրապետյանի ընտանիքի երկու անդամներին» բառերը փոխարինել «Հայրապետյանին» բառով,
2) Նախաբանում «և Լևոն Միհրանի Հայրապետյանների միասնական» բառերը փոխարինել «Հայրապետյանի» բառով,
3) 1-ին կետում «Հայրապետյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին» բառերը փոխարինել «Հայրապետյանին» բառով,
4) 1-ին կետի 2-րդ ենթակետը հանել,
5) 2-րդ կետում «նվիրառուներ» բառը փոխարինել «նվիրառուի» բառով։