ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ:
Համայնքի ղեկավարն անդրադարձել է աշխատանքային կարգապահական խնդիրներին, հորդորել ու պահանջել է ամենայն աչալրջությամբ լծվել աշխատանքներին:
«Հստակ ամրագրված կարգուկանոնին պարտավոր ենք խստորեն հետևել յուրաքանչյուրս, մեր աշխատանքի ուղենիշը պետք է լինի լիազորությունների սահմանում քաղաքացու հարցին սպառիչ լուծում տալը»,-ասել է Զավեն Մանուկյանը: |