Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Ազատանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսուցիչ Սիրանուշ Տոնոյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ազատանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խմբին տրամադրել 80,0/ութսուն/ հազար դրամ՝ դպրոցի աշակերտների կողմից «Հայրենիքը մեր մեջ է» նախագծի շրջականկներում հայրենասիրական գաղափարախոսություն կրող ցուցանակներ տեղադրելու համար: |