Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության 2023 թվականի հոկտեմբերի 10-ի գրությունը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանը «Երիտասարդները հանուն բարենաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարված ենթադրամաշնորհային մրցույթին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզում ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը և ճանաչվել է հաղթող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում իրականացվելիք «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզում ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը համաֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից հատկացնել 320000 /երեք հարյուր քսան հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: |