Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգ»-ի 9-րդ կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Տիգրան Մեծի փողոց, 2-րդ փակուղի, թիվ 6 հասցեում գտնող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-007-0123-0011 կադաստրային ծածկագրով, 0,1 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 05032025-08-0027) հողամասի վրա բնակելի տուն կառուցելու նպատակով, հողամասի համասեփականատերերին տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք: