Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի 1-ին փողոց, 7/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 21112023-08-0000) պահեստը և դրա սպասարկման համար առանձնացված 0,051687 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) գյուղատնտեսական արտադրական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով մրցութային կարգով տրամադրել օգտագործման:
2.Անշարժ գույքն օգտագործման տրամադրել տասնհինգ տարի ժամկետով:
3.Անշարժ գույքի օգտագործման համար վարձավճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 60000 (վաթսուն հազար) դրամ:
4.Մրցութային մեկ քայլը սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով:
5.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու նպատակով կազմակերպել մրցույթ: |