Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի դրույթներով՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 13-ի «Քաղաքացի Գևորգ Պարույրի Գևորգյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Վազգեն Ա-ի փողոց 1-ին անցուղի թիվ 1 հասցեում գտնվող հողամասում 92,73 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու և օրինական հողամասին կից ավել օգտագործվող 292,55 քառակուսի մետր մակերեսով հողամասի կարգավիճակի մասին» թիվ 1326-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)Որոշման 2-րդ պարբերությունում ««Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Պարույրի Գևորգյանի դիմումը» թվերը և բառերը փոխարինել ««Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների և հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Պարույրի Գևորգյանի դիմումը» թվերով և բառերով։