Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերի» 1-ին կետի 12-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված կարծիքները և հաշվի առնելով քաղաքացի Արտաշես Միշայի Գևորգյանի 2022 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական սահմանում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 08-077-0055-0012, 08-077-0055-0013, 08-077-0055-0015 կադաստրային ծածկագրերով հողատարածքներում գտնվող 0,12837 հեկտար մակերեսով հողամասը, որից 0,115269 հեկտարը հանդիսանում է համայնքի սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս, իսկ 0,013102 հեկտարը՝ գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտ, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում քաղաքացի Արտաշես Միշայի Գևորգյանի կողմից 1993-2000 թվականներին ինքնակամ կառուցված բնակելի տունն ու բնակելի օժանդակ շինություններն /ավտոտնակ, պարիսպ/ օրինականացնելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրելի հողօգտագործում ապահովելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի հողերի օտագործման ժամանակավոր սխեմայում, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմանում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 0,11527 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին» N 108-Ա որոշումը։ |