Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի, 13/4 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 0,045065 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասը ժամանակավոր շինություններով կառուցապատելու և որպես առևտրի, սպասարկման օբյեկտ շահագործելու նպատակով, կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով տրամադրել օգտագործման:
2. Հաստատել կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրվող հողամասի մրցույթի պայմաններն ու տարեկան վարձավճարի մեկնարկային չափը՝ համաձայն հավելվածի։ |