Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ՝ Արա Սաշայի Սերգոյանը 2024 թվականի հուլիսի 4-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 211,13 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության մառանները և պարիսպը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0086-0077 կադաստրային ծածկագրով 0,088264 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 211,13 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության մառանները և պարիսպը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-007-0086-0077 կադաստրային ծածկագրով, 0,088264 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Հովհաննես Դավթյան փողոց, 71 մառան, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 02072024-08-0021) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 1588216 (մեկ միլիոն հինգ հարյուր ութսունութ հազար երկու հարյուր տասնվեց) դրամ արժեքով, որից՝ 510512 (հինգ հարյուր տասը հազար, հինգ հարյուր տասներկու) դրամը շինության արժեքն է, իսկ 1077704 (մեկ միլիոն, յոթանասունյոթ հազար, յոթ հարյուր չորս) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Արա Սաշայի Սերգոյանին (ծնված 05/10/1961 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արա Սաշայի Սերգոյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: