Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 317-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԼԵՆ-ԳԵՍ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ԽՃՈՒՂԻ 2-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 6 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼ ԶԱՐԶԱՆԴ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԵՔ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, hիմք ընդունելով Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական դեպուտատների քսաներորդ գումարման Լենինականի քաղաքային խորհրդի նստաշրջանի 1991 թվականի մայիսի 3-ի թիվ 6 արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Զարզանդ Հովհաննեսի Մարտիրոսյանի և ընտանիքի անդամների միասնական դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին  որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Վարհամաբերդ բնակավայրի, Լեն-Գես թաղամասի, 2-րդ խճուղի, 2-րդ շենքի, թիվ 6, երեք սենյականոց բնակարանը՝ 109,63 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Զարզանդ Հովհաննեսի Մարտիրոսյանի ընտանիքի հետևյալ երեք անդամներին․

1)Մարտիրոսյան Զարզանդ Հովհաննեսի (ծնված 1996 թվականի հոկտեմբերի 23-ին), ինքը,

2)Մարտիրոսյան Հովհաննես Զարզանդի (ծնված 1966 թվականի մարտի 17-ին), հայրը,

3)Մարտիրոսյան Շուշանիկ Ռազմիկի (ծնված 1971 թվականի հունվարի 16-ին), մայրը։

2․   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner