Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 3 նիստի հետևյալ օրակարգը․
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի հաղորդումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու,օտարման մեկնարկային գին և պայմաններ հաստատելու մասին 4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մարզիկներին և մարզիչներին դրամական աջակցություն տրամադրելու մասին 5.«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավան 6-րդ փողոցի տուֆ քարով սալապատման աշխատանքներ»սուբվենցիոն ծրագրին հավանություն տալու մասին 6.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 138 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 7.Հայաստանի Հարապետության Շիարկի մարզի Ախուրյան համայնքի թվով 4 անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու մասին 8.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի վարաչական ղեկավար Ռոման Համայակյանին պարգևատրելու մասին |