Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1–ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 19 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1.Որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «9» թիվը փոխարինել «12» թվով, «900000» թիվը փոխարինել «1200000» թվով: 2.Որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի «21» թիվը փոխարինել «18» թվով, «1050000» թիվը փոխարինել «900000» թվով: 3.Որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի ընդամենը տողի «5830000» թիվը փոխարինել «5980000» թվով: 4.Ընդամենը աշխատակազմ տողի «33725280» թիվը փոխարինել «33875280» թվով: |