Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Նորայր Աղասու Հարությունյանը 2022 թվականի հունիսի 21-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 803,58 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 73,26 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-076-0001-0024 կադաստրային ծածկագրով 0,2509 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 803,58 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը, 73,26 քառակուսի մետր մակերեսով նկուղը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26052022-08-0028), ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-076-0001-0024 կադաստրային ծածկագրով 0, 2509 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ղարիբջանյան, 7-րդ փողոց, 2/1 անասնաշենք) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով` 2307997 (երկու միլիոն երեք հարյուր յոթ հազար ինը հարյուր իննսունյոթ ) դրամ արժեքով օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Նորայր Աղասու Հարությունյանին (անձնագիր AR 0222965, տրված՝ 2017 թվականի փետրվարի 23-ին, 030-ի կողմից, բնակության հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ղարիբջանյան, 4-րդ փողոց, տուն 3)։