Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 26
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 հունիսի 2024 թվականի N 26

ՀԱՆՐԱՅԻ ԼՍՈՒՄ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

ՕՐԱԿԱՐԳ՝

Քեթի բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցում: Ներկա էին Քեթի բնակավայրի վարչական ղեկավար Վ. Սարգսյանը, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ներկայացուցիչներ Հայկազ Սողոմոնյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Սոնա Գևորգյանը, Մալաք ՍՊԸ ներկայացուցիչ Մ Ղուլյանը, Ախուրյանի համայնքապետարանի աշխատակիցներ Տ. Մաթևոսյանը, Խ. Սանթրոսյանը, Ա․Գրիգորյանը, Ախուրյան համայնքի ավագանու անդամ Թ․Սահակյանը և բնակավայրի բնակիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Քեթի բնակավայրի վարչական ղեկավար Վ. Սարգսյանը: Նա ողջունեց ներկաներին և ներկայացրեց հանդիպման նպատակը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ս.Գևորգյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, հայտնելով, որ հիմնադրամը հանդիսանում է այս նախագծի պատվիրատուն: Դպրոցի կառուցապատումը ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության, քանի որ գերազանցում է 1500 քմ տարածք: Այսօրվա հանդիպման նպատակն է իրազեկել համայնքին, թե ինչ գործունեություն է իրականանալու և ինչ ազդեցություն դա կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա: «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Հայկազ Սողոմոնյանը հայտնեց, որ դպրոցը նախագծված է 144 աշակերտի և 40 տեղով մանկապարտեզի համար: Երկհարկանի ։ 1-ին հարկում տեղակայված են ցածր դասարանի աշակերտների դասասենյակները, 2-րդ հարկում բարձր դասարանի և մասնագիտական լաբորատոր սենյակները: Լինելու է նաև ճաշարան իր կից խոհանոցով, սպորտային դահլիճ: Դպրոցի տարածքում նախատեսվում է կանաչապատում կատարել:

Հարց- Տեղադրվող մաքրման կայանը արդյոք հետագայում խնդիրներ չի առաջացնի:
Պատասխան- Մաքրման կայանը փակ ցիկլով համակարգ է, կեղտաջրերը մաքրվում են, որը հետագայում օգտագործվում է ոռոգման համար
Հարց- Գյուղում մանկապարտեզի տարիքի 50 երեխա կա, մանկապարտեզը 40 տեղանոց է և գյուղում ներկայումս կա նոր վերանորոգված և բարեկարգված մանկապարտեզ:

Պատասխան- Ծրագրով նախատեսված է 40 երեխայի համար մանկապարտեզ:
Բնակիչ-ժամանակահատվածը կասեք շինարարության:

Պատասխան-730 օր է նախատեսվում: Բնակավայրի վարչական ղեկավարը լսումները համարեց կայացած: Հանրային լսման ներկայացուցիչները տվեցին իրենց համաձայնությունը ուսումնասիրության աշխատանքներ ներկայացնելու վերաբերյալ:



Կից փաստաթղթեր՝
(1.09 Մբ)
(1.23 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner