Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26 ակտերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Կառնուտ, Ախուրիկ,Երազգավորս բնակավայրերի թվով քսան բնակիչների դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից արտակարգ իրավիճակների ( քամու և հրդեհի) հետևանքով տուժած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Կառնուտ, Ախուրիկ,Երազգավորս բնակավայրերի թվով 20 բնակիչներին տրամադրել միանվագ դրամական աջակցություն՝ ընդամենը 915 000 (ինն հարյուր տանհինգ հազար) դրամ՝ համաձայն հավելվածի։ |