Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում`«4 085 052,6» (չորս միլիարդ ութսունհինգ միլիոն հիսուներկու հազար վեց հարյուր) թիվը և բառերը փոխարինել «4 094 652,6» (չորս միլիարդ իննսունչորս միլիոն վեց հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր) թվով և բառերով,
բ. 2-րդ ենթակետում`«4 493 977,6» (չորս միլիարդ չորս հարյուր իննսուներեք միլիոն ինը հարյուր յոթանսունյոթ հազար վեց հարյուր) թիվը և բառերը փոխարինել «4 503 577,6» (չորս միլիարդ հինգ հարյուր երեք միլիոն հինգ հարյուր յոթանսունյոթ հազար վեց հարյուր) թվով և բառերով,
2) թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի, 3) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի, 4) թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 3 հավելվածի, 5) թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 6 հավելվածի:
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |