Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Կ-23012025-08-0158 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի տարածքում գտնվող, իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող, սակայն ըստ էլեկտրոնային կադաստրային քարտեզի, քաղաքացու անվամբ հաշվառված 08-007-0072-0013 կադաստրային ծածկագրով 0,011797 հեկտար մակերեսով հողամասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ախուրյանի խճուղի, 45/1):
2.Սահմանված կարգով հողամասի նկատմամբ իրավունքները ներկայացնել պատական գրանցման և համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն: |