Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 897-Ն որոշման 47-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով էլեկտրական մալուխները անվտանգ անցկացնելու հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում սանիտարական էտի մասին
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում ծառերի սանիտարական էտ իրականացնել՝ պահպանելով անվտանգության կանոնները:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին կատարել Ախուրյան համայնքի բնակավայրերում ծառերի սանիտարական էտի աշխատանքները։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում սանիրատական էտի ենթարկած ծառերի ճյուղերը տրամադրել բնակավայրերի կարիքավոր ընտանիքներին և Արցախից բռնի տեղահանված ազգաբնակչությանը: