Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս գյուղի բնակիչ՝ Միքայել Վոլոդի Բագրատունին 2024 թվականի հուլիսի 7-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 128 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության հիմքերը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-052-0045-0015 կադաստրային ծածկագրով 0,056471 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 128 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության հիմքերը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-052-0045-0015 կադաստրային ծածկագրով, 0,056471 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կապս, 19-րդ փողոց, 3 հիմք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18042025-08-0038) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 475619 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար, վեց հարյուր տասնինը) դրամ արժեքով, որից՝ 285312 (երկու հարյուր ութսունհինգ հազար, երեք հարյուր տասներկու) դրամը շինության արժեքն է, իսկ 190307 (մեկ հարյուր իննսուն հազար, երեք հարյուր յոթ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Միքայել Վոլոդի Բագրատունին (ծնված 03/04/1957 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Միքայել Վոլոդի Բագրատունին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |