Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի 19-րդ փողոց 19 մանկապարտեզի՝ 475.24 քառակուսի մետր ներքին մակերեսով շենքը, զբաղեցված 0.39292 հեկտար մակերեսով հողամասը (գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 24022025-08-0037 տրված 2025 թվականի փետրվարի 18-ին), անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ոսկեհասկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |