ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Սերգոյանը, համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրենները և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները:
Քննարկվել են մանկապարտեզներում կրթության կազմակերպման, սուբվենցիոն և համայնքային միջոցներով իրականացվող բարեկարգման աշխատանքների, ինչպես նաև կարգապահական նորմերին վերաբերող մի շարք հարցեր: |