Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով, որոշում եմ`
1.Սեփականության իրավունքով քաղաքացի Արմեն Ռազմիկի Մուրադյանին (ծնված 1968 թվականի մարտի 9-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 1-ին փակուղի, 2 հասցեի 08-007-0002-0053 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 2,56839 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա առկա շենքերի և շինությունների տեսակները թողնել նույնը։
3.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: