ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ախուրիկ բնակավայրի հիմնախնդիրների առաջնահերթությունների վերաբերյալ հանրային լսում:
Հանրային լսմանը ներկա էին Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, զարգացման ծրագրերի, տուրիզմի , առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ
Գնել Մանուկյանը, Ախուրիկ բնակավայրի վարչական կենտրոնի աշխատակիցներ, ուսուցիչներ, Ախուրիկի բնակիչներ:
Դպրոցի ուսուցիչների կողմից բարձրացվեց դպրոց տանող ճանապարհի վերանորոգման հարցը, որին ի պատասխան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ասաց, որ 2024 թվականին կլուծվի այդ խնդիրը՝ որպես առաջնահերթություն :
Արտահայտվեց նաև Ախուրիկ գյուղի բնակիչ Համբարձում Խաչատրյանը, որն էլ կարևորեց բնակավայրի գազաֆիկացումը: Համայնքի ղեկավարը պատասխանեց, որ բնակավայրի գազաֆիկացումը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին:
ՋՕ-ի աշխատակից Վարդան Խաչատրյանը խոսեց ոռոգման ցանցի վերականգնման կարևորության մասին, որին էլ համայնքի ղեկավարը պատասխանեց, որ համայնքապետարանի կոմունալ սպասարկման բաժնի կողմից կիրականացվի առվակների մաքրման աշխատանքներ: