Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի և 39-րդ կետի պահանջների, որոշում եմ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող, 08-108-0209-0021 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության 0,01907 հեկտար մակերեսով հողամասը եվ դրա վրա առկա ինքնակամ կառուցված շինությունը հասցեավորել՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, Այգեգործական թաղամաս, 1-ին փողոց, 11/1 պահակատուն»: