Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի դրույթները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի ապրիլի 07-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածից «Գերմանական բարեկամություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեսուրս կենտրոն» սենյակի վերանորոգման և կահավորման նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը տրամադրել 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ: |