Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի վարչական ղեկավար Սասունիկ Վանեցյանի 2024 թվականի հոկտեմբերի 07-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Այգաբացի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել 200 000 (երկու հարյուր հազար) դրամ՝ «Հայրենի եզերք» համայնքային միջոցառում կազմակերպելու համար: |