Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ, մարտական հերթապահության ժամանակ զոհված Պալյան Ջիվանի Պողոսյանի գերեզմանաքարը տեղադրելու համար Ջիվան Ռուդիկի Պողոսյանին գումար տրամադրելու մասին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Ջիվան Ռուդիկի Պողոսյանին տրամադրել 1200000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ: |