Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 28-ՐԴ ՓՈՂՈՑ 8 ՀԱՍՑԵԻ 08-004-0113-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՊԵՏՐՈՍ ՌԱԶՄԻԿԻ ԲԱՐԵՂԱՄ ԵՎ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍԻ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Պետրոս Ռազմիկի Սարգսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան  բնակավայրի 28-րդ փողոց, 8 հասցեի 08-004-0113-0006 կադաստրային ծածկագրով 0,09567 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվակամի մայիսի 15-ը կառուցված 224,16 քառակուսի մետր ներքին մակերեսով  բնակելի տան  և օժանդակ շինությունների նկատմամբ իր ու Բարեղամ և Ռազմիկ Պետրոսի Սարգսյանների բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ 0,09567 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի դրույթներով՝ որոշում եմ․

1.Ճանաչել քաղաքացիներ Պետրոս Ռազմիկի (ծնված 1959 թվականի դեկտեմբերի 23-ին), Բարեղամ Պետրոսի (ծնված 1987 թվականի հունիսի 16-ին),  և  Ռազմիկ Պետրոսի (ծնված 1988 թվականի օգոստոսի 18-ին) Սարգսյանների բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան  բնակավայրի 28-րդ փողոց, 8 հասցեի 08-004-0113-0006 կադաստրային ծածկագրով, 0,09567 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 224,16 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ։

2.Նույն հողամասի վրա (2001 թվականի մայիսի 15-ից հետո) կառուցված բանկելի նշանակության շինությունները թողնել ինքնակամ։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner