Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 02.1//10379-2022 և 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 02.1//10653-2022 գրություններով ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացան նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N ԻՀ արձանագրությունում նշված խախտումներն ընդունել ամբողջությամբ՝ համաձայն հավելվածի: Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ 1) միջոցներ ձեռնարկել համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքում արձանագրված խախտումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում վերացնելու, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ: 2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացան նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N ԻՀ 6 արձանագրությունում նշված խախտումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան: Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի վրա: |