Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի <<Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթները և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող, 08-108-0027-0001 կադաստրային ծածկագրից 0,053628 հեկտար բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ գոյություն չունի իրավունք հաստատող փաստաթղթեր և թույլատրված անճշտության հետևանքով այն համայնքին Է փոխանցվել որպես <<անհայտ>> քաղաքացու սեփականություն, ուստի անճշտությունը ուղղելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր՝ Վահրամաբերդ) 08-108-0027-0001 կադաստրային ծածկագրից 0,053628 հեկտար բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել համայնքի սեփականություն (հողամասի հատակագիծը կցվում է)։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում՝ անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար։ |