Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 նոյեմբերի 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ 18-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,09237 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՅԿԱՐԱՄ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱԶԻԶՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Քաղաքացի Հայկարամ Արամայիսի Ազիզյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ համայնքի Կառնուտ բնակավայրի, 18-րդ փողոց, թիվ 4 տուն հասցեավորմամբ` 0,09237 հեկտար մակերեսով հողամասի և հողամասի վրա կառուցված բնակելի նշանակության շենքերի և շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:

  Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի 18-րդ փողոց, 4 հասցեի 0,09237 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի վրա գտնվող բնակելի տունը և կից շինությունները կառուցվել են 1989 թվականին, շենքերը և շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝

  1.Ճանաչել քաղաքացի Հայկարամ Արամայիսի Ազիզյանի (ծնված 18/12/1992 թվական) սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի 18-րդ փողոց, 4 հասցեի  08-053-0003-0002 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող, 0,09237 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 178.48 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան, բնակելի նպատակային նշանակության աստիճանահարթակի և հիմքի նկատմամբ, առանց օրինականացման վճարների գանձման:

  2.Նույն հողամասի վրա 2022 թվականին կառուցված 5,67 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը թողնել ինքնակամ, որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է կառուցապատողը:

  3.Որոշումն ուժի մեջ է մտնում Հայկարամ Արամայիսի Ազիզյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c61bdbfb-cd25-4cea-8f50-ca881f803087



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner