Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի բնակիչ, գրող, հրապարակախոս Սամվել Սիրեկանի Մարգարյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի բնակիչ, գրող, հրապարակախոս Սամվել Սիրեկանի Մարգարյանին տրամադրել դրամական աջակցություն 300 000 /երեք հարյուր հազար/ դրամ՝ «Մատյան երջանկության» գրքի հրատարակության համար: |