Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային սեփականություն համարվող քսանինը կտոր հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և օտարման մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 272-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 12-ին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին 2025 թվականի մայիսի 12-ին կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի (բնակավայր՝ Բայանդուր) սեփականությունը հանդիսացող 08-023-0001-0009 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,3 հեկտար հողամասը 1125000 (մեկ միլիոն մեկ հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Մուրադ Ալեքսանի Գալստյանին, անձնագիր՝ AS 0478826, տրված՝ 22.01.2019թ․, 030-ի կողմից, հեռ./093/70-51-64 և կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
2.Պարտավորեցնել գնորդին՝ սահմանված ժամկետում կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում։