ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, մասնակցությամբ համայնքապետարանի աշխատակազմի:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով համայնքի ղեկավարը ձեւավորել է Ախուրյան համայնքում մեր հայրենակիցների տեղավորման ու աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ:
Համայնքի ղեկավարը կարգադրել է հարցին մոտենալ խիստ պատասխանատվությամբ եւ ջանք ու եռանդ չխնայել յուրաքանչյուր տեղահանվածին անհատական մոտեցում ցուցաբերելու հարցում:
|