Քաղաքացի Ջիվան Լևուշի Չարխիֆալաքյանը (ծնված 1968 թվականի դեկտեմբերի 6-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 31-րդ փողոց, 33 հասցեի 08-004-0123-0104 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,186 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Բաժնային սեփականության իրավունքով Ջիվան Լևուշի Չարխիֆալաքյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 31-րդ փողոց, 33 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 408,1 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, ավտոտնակը, ձեղնահարկը, հացատունը, անասնաշենքը և զուգարանը կառուցվել են 1970 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024EKKDNW ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 31-րդ փողոց, 33 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 408,1 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, ավտոտնակը, ձեղնահարկը, հացատունը, անասնաշենքը և զուգարանը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: