Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՐԴԻՆԻ» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրենի 2023 թվականի հունիսի 29-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում «ԱՐԴԻՆԻ» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 23-ին անցկացվող «Լավաշի կախարդանքը» փառատոնին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից տրամադրել 900 000 (ինը հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
|