Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Ելենա Մադոյանի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հասատանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող, քաղաքացի Ելենա Մադոյանին սեփականության իրավունքով պատկանող 08-108-0118-0034 կադասրային ծածկագրով հողամասից 300,0 քառակուսի մետր հողամասը ընդունել որպես համայնքին նվիրաբերվող գույք և այն ներառել Հասատանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականության գույքացանկում։ 2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ քաղաքացու հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցումը՝ համայնքի միջոցների հաշվին։ |