Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 746-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2025 թվականի N 746-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՓԻ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ՝ ՍՈՒՐԵՆ ՄԽԻԹԱՐԻ ՓԱՓԱԽՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի  մարտի 27-ի թիվ 80-Ա որոշումը և 2025 թվականի հունիսի 24-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝

   1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի գյուղի վարչական սահմաններում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող`08-016-0134-0034 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0․07 հեկտար չորրորդ կարգի արոտավայրը  գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով` 7500 (յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Սուրեն Մխիթարի Փափախյանին նույնականացման քարտ՝ 008377442, տրված՝ 18 հուլիսի 2016 թվական․, 021-ի կողմից:

 2. Օրենքով սահմանված կարգով Սուրեն Մխիթարի Փափախյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:

 3. Պարտավորեցնել Սուրեն Մխիթարի Փափախյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(953.40 Կբ) Որոշում 746-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 21

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner